Եղել է բարդ և անհատական աշխատանք․ Ինչ արդյունքներով է վերադարձել Եվրանեսթի հայկական պատվիրակությունը

Թբիլիսիում դեկտեմբերի 8-10-ը կայացավ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 8-րդ նստաշրջանը: Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցում էին եվրախորհրդարանի և արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Խոսելով հակահայկական բովանդակությամբ առաջարկների մասին, որոնք շրջանառվում էին ադրբեջանական պատվիրակության կողմից՝ Գայանե Աբրահամյանը մանրամասնեց. «Ադրբեջանական պատվիրակության կողմից հակահայկական առաջարկներ էին ներկայացվել, որպեսզի ներառվեին բանաձևի մեջ, դրանք վերաբերում էին էներգետիկ անվտանգությանը: Նրանք ամեն տարի գրեթե բոլոր հարթակներն օգտագործում են՝ բարձրաձայնելու Մեծամորի ատոմակայանի հարցը՝ համարելով, որ այն վտանագավոր է և առաջարկվում էր ջանքեր ներդնել հնարավորինս շուտ ատոմակայանը փակելու համար: Հարցը վերաբերում էր նաև ուկրաինական ատոմակայանին: Պատգամավորը նաև հավելեց, որ հայկական պատվիրակության անդամների կողմից հնարավոր ամեն ինչ արվել է՝ պատճառաբանություններ և փաստարկներ ներկայացնելով, թե ինչու է այս առաջարկը անընդունելի և անհեթեթ: «Երկար բանավեճ ունեցանք, որն, անշուշտ ազդեց քվեարկության վրա, և այդ առաջարկին կողմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը»: Տարոն Սիմոնյանը ներկայացրեց Եվրանեսթում աշխատանքների ընթացքը:   Մանրամասն՝ տեսանյութում: