Անկարան դատապարտել է Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ծրագիրը
12:07 | 2019-12-12
Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես Է եկել հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ:
Գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Կոնգրեսի երկու պալատների և հակաթուրքական շրջանակների նախաձեռնությունները Թուրքիայի ազգային անվտանգությանը վերաբերող ինքնիշխան որոշումները չհարգելու հերթական դրսևուրումն են:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ գործել ողջամտորեն և կառուցողական դիրք բռնել ու չվնասել մեր ընդհանուր նպատակներին»,, - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին՝ Ռուսաստանից С-400 համակարգերի գնելու պատճառով:
Բացի այդ սահմանափակումներ են կիրառվելու այն անձանց դեմ, որոնք մեղսակից են ռազմական գործողություններին Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ:
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի սենատի և ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: