ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի Mahan Air ավիաընկերության, IRISL Group նավագնացության ընկերության և դրա՝ E-Sail Shipping Company Ltd չինական դուստր ընկերության դեմ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների պատճառ է հանդիսացել այն, որ դրանք իրականացնում են փոխադրումներ՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ: Պատժամիջոցների են սահմանվել իրանական ևս ութ կառույցների դեմ, որոնք օգնել են մաքսանենգ ճանապարհով իրանական զենք հմատակարարել Եմեն: