Փորձագետը հայտնել է, թե որ երկրներով են ռուսաստանցի զբոսաշրջիկներն ուղևորվում Վրաստան

Փորձագետը հայտնել է, թե որ երկրներով են ռուսաստանցի զբոսաշրջիկներն ուղևորվում Վրաստան

Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների չեղարկումից հետո աճել են համակցված տուրերի վաճառքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, ինչը լրացուցիչ տուրիստական հոսք է ապահովում այդ երկրներ, ասել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանից Վրաստան անկախ ճանապարհորդների մասնաբաժինը գերազանցում է տուրօպերատորայինը: «Միևնույն ժամանակ, շրջագայությունը դեպի Թբիլիսի, օրինակ, Երևանով, ավելի թանկ չէ, քան անկախ ուղևորությունը, բայց այս կերպ կա հարմարավետ հնարավորություն այցելելու Հայաստանի մայրաքաղաք, այնուհետև ուղևորվել Վրաստան»,- հավելել է Լոմիձեն: Նրա խոսքերով, ճանապարհորդողների որոշակի կատեգորիայի համար համակցված տուրերն այս երկիր ավելի շահավետ են, քան անկախ ուղևորությունը: