ԱՄՆ-ում հաստատել են C-400-ի հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ում հաստատել են C-400-ի հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին՝ Ռուսաստանից С-400 համակարգերի գնման պատճառով: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է Կոնգրեսի կայքում: Սահմանափակումներն առաջարկվում է մտցնել 2017 թ.-ի ամռանը ընդունված «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների կիրառմամբ հակազդելու մասին» օրենքի համաձայն: Օրինագիծը նախատեսում է Անկարային ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակում և պատժամիջոցների կիրառում պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նկատմամբ: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակումներ մտցնել Սիրիայում ռազմական գործողությունների համար թուրքական բանակին զենք մատակարարող երկրների նկատմամբ: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի սենատի և ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն անհանգստություն էր հայտնել Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման վերաբերյալ: Նա նաև նշել էր, որ Անկարան հեռանում է ՆԱՏՕ-ից: