Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի աշխատակազմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները և երկկողմ համագործակցության հարցերը: Հոկտեմբերի վերջին Պուտինը և Էրդողանը վեցժամյա բանակցություններ են վարել՝ պայմանավորվելով Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիացի զինվորականների սահմանային գոտի մուտքի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցվում է: