Չեմ կարծում՝ ՍԴ հարցում ձախողել ենք. Սուրեն Գրիգորյան

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է՝ վաղաժամ հրաժարականի դեպքում լիարժեք աշխատավարձի պահպանում մինչև թոշակի տարիքը։ Ինչո՞ւ․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Հարցի պատասխանը կարող ենք գտնել նախագծի հիմնավորումներում։ Իսկ եթե կարճ, ապա 2015 թվականին ունեցել ենք սահմանադրական փոփոխություններ, որի ժամանակ Սահմանադրական դատարանի այն մոդելը, որը ներդրվել է, կարելի է ասել, որ ավելի կնպաստի Սահմանադրական դատարանի անկախությանը, դատավորների առաջխաղացմանը։ Բայց միայն այն ժամանակ, եթե համապատասխան որակի դատավորներ ունենանք, որը միջազգային պրակտիկայի տեսանկյունից կարող է լուծել այն խնդիրները, որոնք, առհասարակ, դրված են Սահմանադրական դատարանի առջև։ Այդ մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ որոշակի գործընթացներ եղան, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Նախագիծն ուղված է այդ մոդելի կյանքի կոչմանը։ Այս նախագիծը տարբեր երկրներում կիրառվել է տարբեր կերպ։ Մի շարք երկրներում այն կիրառվել է հարկադրաբար, այսինքն՝ դատավորներին չի տրվել հայեցողություն՝ դիմե՞ն այս գործընթացին, թե՞ ոչ, իսկ մի շարք երկրներում էլ դատավորներին տրվել է այդ հնարավորությունը։ Միջազգային կառույցները, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովը հարկադրաբարը խնդրահարույց է համարել, սակայն մեր այս նախագիծը երբ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ ասվել է, որ Վենետիկի հանձնաժողովը որևիցե ստանդարտ չունի, որպեսզի ընդդիմանա նման փոփոխությանը։ Միայն նշվում էր, որ շատ դատավորների միաժամանակյա դիմելն այս գործընթացով կարող է վտանգել Սահմանադրական դատարանի գործունեությունը, և հորդորել էր Հայաստանի իշխանություններին այս մասով կարգավորումներ նախատեսել»։     Մանրամասները՝ տեսանյութում։