Հատուկ ուժեր են բերվել  Մինսկում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Հատուկ ուժեր են բերվել Մինսկում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Բելառուսի իշխանությունները որոշել են հատուկ նշանակության ուժեր բերել Մինսկում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այդ մասին հայտնում է «Նաշա Նիվա»-ն: Հրապարակման համաձայն՝ հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է ինտեգրացիայի դեմ բողոքող ցուցարարների խումբը։ Վարորդները ազդանշան են տալիս նրանց՝ ի նշան համերաշխության: Դեկտեմբերի 8-ին Բելառուսի մայրաքաղաքում վերսկսվել է ինքնաբուխ հանրահավաք՝ ընդդեմ Ռուսաստանի հետ Բելառուսի ինտեգրացիային: Մարդիկ բղավում են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Դուրս եկեք», «Միացեք», «Կեցցե Բելառուսը», «Ոչ մի դաշինք կայսերական Ռուսաստանի հետ» և «Անկախություն»: