Հոնկոնգում տեղի է ունենում վերջին ամիսների ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը

Հոնկոնգում տեղի է ունենում վերջին ամիսների ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Հոնկոնգում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են ուղիղ վեց ամիս առաջ: Հազարավոր ցուցարարներ երթով շարժվել են դեպի Հոնկոնգի կենտրոնում գտնվող Վիկտորիա պարկ, որտեղից երթով շարժվել են դեպի գործարար շրջանը: Ակցիան ամենախոշորն է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Հանրահավաքի համար հայտը ներկայացվել է « Civil Human Rights Front» (CHRF) քաղաքացիական շարժման կողմից, որը միավորում է Հոնկոնգի տարբեր կազմակերպություններ: Հանրահավաքի նախաձեռնողները հայտարարել են, որ բողոքի ցույցը կլինի խաղաղ: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է ցուցարարների կողմից բռնությունը ճնշելու պատրաստակամության մասին: Զանգվածային բողոքի ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսին։ Պատճառը իշխանությունների կողմից Չինաստանին հանցագործների արտահանձնման մտադրությունն է։ Հետագայում համապատասխան օրենքը չեղյալ հայտարարվեց, բայց հավաքները շարունակվեցին: Ցուցարարները դժգոհ են իրենց քաղաքի վրա Պեկինի աճող ազդեցությունից։ Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների դեպքում անկախ հետաքննություն, նախորդ հանրահավաքներում ձերբակալված ակտիվիստների ազատում և Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի հրաժարականը, որը մեղադրվում է ՉԺՀ-ի իշխանություններին չափազանց մոտ հարաբերության համար: