Ուկրաինայում  սուգ է հայտարարված՝ Օդեսայի քոլեջում բռնկված հրդեհի կապակցությամբ

Ուկրաինայում սուգ է հայտարարված՝ Օդեսայի քոլեջում բռնկված հրդեհի կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 8-ը հայտարարել է երկրում սգի օր՝ Օդեսայի քոլեջում բռնկված հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ութ մարդ: Չորեքշաբթի Օդեսայի տնտեսագիտական քոլեջում հրդեհ է բռնկվել: Նախկինում հաղորդել էր ութ զոհվածների և 32 վիրավորների մասին: Զելենսկին ասել է, որ ինքը հրահանգել է Օդեսայի իշխանություններին ամեն ինչ անել, որպեսզի օգնեն հրդեհից տուժածներին և արագորեն պարզեն ողբերգության բոլոր հանգամանքները: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, քննվում է հրդեհի երկու վարկած ՝ էլեկտրական սարքավորումների և անսարքություն հրկիզում: Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածվում են երկու անձինք: