Սանկտ Պետերբուրգի բնակիչը պատմել է, թե որտեղից է վերցրել միլիարդ ռուբլի արժողությամբ մետաղադրամը

Սանկտ Պետերբուրգի բնակիչը պատմել է, թե որտեղից է վերցրել միլիարդ ռուբլի արժողությամբ մետաղադրամը

Սանկտ Պետերբուրգի մի բնակիչ, որ երկու ռուբլի արժողությամբ 2016-ի մետաղադրամը վաճառքի է հանել երկու միլիարդով, պատմել է, թե ինչպես է ձեռք բերել մետաղադրամը: Տղամարդու խոսքով՝ նա ստացել է մետաղադրամը սվորական խանութում մանրադրամի փախարեն։ «Իրավիճակն այն է, որ մետաղադրամը իմ սեփականությունն է: Ես վաստակել եմ այդ գումարը, ինձ տվել են այն որպես մանրադրամ: Ամեն ինչ շատ պարզ է», - ասել է վաճառողը REN հեռուստաընկերության մեկնաբանության մեջ: Տղամարդը նշել է, որ ինքը «ոչ մեկին չի պարտադրում» գնել իր վաճառքի հանված օրինակը և նշել, որ մետաղադրամը հետաքրքրություն կներկայացնի «ոչ բոլոր կոլեկցիոներների համար»: