Սիրիական կուսակցությունները քրդերի հետ քննարկում են տեղական ինքնակառավարման հարցը

Սիրիական կուսակցությունները քրդերի հետ քննարկում են տեղական ինքնակառավարման հարցը

Սիրիական կուսակցությունների ներկայացուցիչները քրդական կուսակցություններին առաջարկել են տեղական ինքնակառավարման նախագիծ ի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, քրդերը շեշտել են, որ իրենք չեն ձգտում անջատողականության: Այս մասին «Ալ-Վաթան» իշխանամետ լրատվամիջոցին ասել Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար և ՍԱՀ-ի խորհրդարանի անդամ Նուաֆ Մուլհիմը: Պատգամավորի խոսքով՝ կողմերը բանակցություններ են անցկացրել շաբաթ օրը Թուրքիային սահմանակից Քամիշլի քաղաքում: Քրդական կողմից ներկա են եղել նաև PYD կուսակցության, «Ասորական միություն» կուսակցության ներկայացուցիչներ և այլք: Այս բանակցություններին նախորդել են մի քանի համակարգման հանդիպումներ՝ բացատրել է Մուլհիմը: «Քրդերը այդ հանդիպումներում շեշտում էին, որ իրենք սիրիացիներ են և ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպես մյուսները, և որ իրենք անջատողական չեն», - ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ Դամասկոսից մի պատվիրակություն քրդերին է ներկայացրել «տեղական ինքնակառավարման» նախագիծ, որը համապատասխանում է 2012 թվականի գործող Սահմանադրությանը: «Մենք պայմանավորվեցինք քննարկել դրական կողմերը՝ ինքնավար կառավարման կամ տեղական ինքնակառավարման ռեժիմի դեպքում: Այնուհետև մենք կունենանք համաձայնեցված փաստաթուղթ, որը մենք կներկայացնենք Սիրիայի կառավարությանը», - ասել է Մուլհիմը: