Իսրայելը ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը Հորդանանի հովտի բռնակցման դեպքում

Իսրայելը ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը Հորդանանի հովտի բռնակցման դեպքում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը Հորդանանի հովտում Իսրայելի ինքնիշխանությունը տարածման դեպքում և մտադիր է այս հարցը քննարկել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: «Հնարավորություն կա սահմանելու մեր արևելյան սահմանը, կիրառելու Իսրայելի օրենքները Հորդանանի հովտում և դա կարելի է անել միջազգային աջակցությամբ, ԱՄՆ-ի աջակցությամբ: Ես ուզում եմ, որ ամերիկացիները ճանաչեն մեր ինքնիշխանությունը Հորդանանի հովտում, սա կարևոր է»,- ասել է Նեթանյահուն Երուսաղեմում «Մաքոր Ռիշոն» աջ լրատվամիջոցի գիտաժողովում ունեցած ելույթում: Նեթանյահուն հաստատել է, որ Հորդանանի հովտի բռնակցման ծրագիրըը չի քննարկվել Լիսաբոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ: «Ժամանակն է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել Հորդանանի հովտում և Հրեաստանի բոլոր համայնքներում: Նրանք կլինեն Իսրայել պետության մաս»,- ասել է Նեթանյահուն: ԱՄՆ Պետդեպարտամենտը Լիսաբոնում Մայք Պոմպեոյի հետ Վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել էր, որ հանդիպմանը քննարկվել են Հորդանանի հովտի բռնակցման ծրագրերը: