Խիարը Դաշնակցության համար թարս բուսնեց, աղանդավորների  նման ընկել եկեղեցու քարերն են պոկում

Խիարը Դաշնակցության համար թարս բուսնեց, աղանդավորների նման ընկել եկեղեցու քարերն են պոկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ  Վարդան Մալխասյանը։ -Պարոն Մալխասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Դաշնակցության շարքերում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել առաջիկայում։ -Որպես նախկին դաշնակցական ասեմ.Դաշնակցության մասին հումորով մի խոսք է տարածված. «դեմ ըլլալով կողմ են, կողմ ըլլալով դեմ են»։ Ժողովուրդն օդից վերցրած որևէ մեկին անուններ չի կպցնում, տարածել են, որովհետև  Դաշնակցությունը 100 տարուց ավել  ինչ որոշում կայացրել է ՝ հակասական է եղել։ Կարծես թե իրենց կայացրած որոշումները հենց իրենց դեմ են գործել, այդ որոշումները ոչ թե բարձրացրել են իրենց վարկանիշը, այլ՝ հակառակ ազդեցությունն ունեցել։ Ես քաղաքականության մեջ կանխատեսումներ ու գուշակություններ չեմ անում, բայց Դաշնակցության այս վիճակը կանխատեսել էի դեռ 20 տարի առաջ։ Երբ 1998 թվականին նրանք որոշեցին իշխանության մաս կազմել, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո՝ ես ասացի, գնում եք  խայտառակվելու, իրենք ասացին՝ ո՛չ նոր իրավիճակ է, նոր պայմաններ։ Ես լավ հիշում եմ՝ մինչև 1998 թվականը նրանց վարկանիշը 20 տոկոսից ավել է  եղել, իսկ երբ իշխանության մաս կազմեցին՝ այդ 20-ի մեկ 0-ն ջնջվեց, չէին հավատում, իսկ կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։ Հիմա էլ կյանքը ցույց տվեց, որ իրենց հակադրված «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամներն են ճիշտ։ Դաշնակցությունը եթե ուներ 3.5 տոկոս վարկանիշ, այս քայլից հետո դարձավ 1 տոկոս։ Իրենք ուսանողներին պատժելով ոչ մի օգուտ չստացան։ Ուսանողներին պատժելու փոխարեն պատժե՛ք ձեր նախարարներին, մարզպետներին, որոնք կաշառք վերցրեցին, գողություն արեցին, թալանեցին ու խայտառակվեցին ժողովրդի առաջ ու դրանով իսկ խայտառակեցին Դաշնակցության գաղափարաբանությունը։ Փոխանակ պատժեին Հրայր Կարապետյանին, որ սոված անտեր շան որդի էր, դարձավ մարզպետ ու միլիոններ կուտակեց, փոխանակ պատժեին մյուս նախարարներին, հաջորդ մարզպետին՝ Գյոզալյանին, այդ մարդկանց հետևանքով Դաշնակցությունն ընկավ այս օրը, պատժում են ուսանողներին։ Ես հիշում եմ՝ մի օր Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ Հանրապետականները փչացած են, երկիրը կործանման են տանում ու մենք գնում ենք այդ կործանման ընթացը կասեցնելու, իբրև թե գալիս էին այդ փչացվածությունը մաքրելու։ Բայց բանից պարզվեց գալիս էին այդ փչացածների հետ աշխատելու։ Չես կարող փոխել համակարգը, երբ այդ համակարգի մի «վինտիկ» ես դառնում։ Այսինքն իրենք գիտակցաբար, նութապաշտությամբ, փողապաշտությամբ, պաշտոնամոլությամբ իրենց  գաղափարաբանությունը  տարան կորածնման։Այդ կործանման մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամ ժողովուրդը, այլ իրենց անազնիվ , սրիկա, փողամոլ, պաշտոնամոլ ղեկավարները, որ 15 տարուց ավել մարզպետների ու նախարարների պաշտոններ են զբաղեցրել,  խայտառակել իրենց ու կուսակցությանը։ -Տարածված այդ նամակի մեջ նշվում է է նաև, թե «ընկեր Հրանտը հորդորել է իշխանությունների դեմ պարտիզանական մարտեր վարել»։ Ի՞նչի մասին է  խոսքն ըստ Ձեզ։ -Ոչ մի բան էլ չեն կարող անել, ոչ մի վնաս սպասել պետք չէ։ Իրենց շարքերում էլ լուրջ խժդժություններ կան։ Երիտասարդները հասկանում են, որ կա՛մ պետք է ժամանակին, իրավիճակին  համահունչ քայլեր ձեռնարկվեն կամ էլ  կորցնելու են վարկանիշը։ Եթե վարկանիշը զրոյացավ՝ որևէ քաղաքական ուժ ասպարեզում անելու բան չունի, պետք է լուծարվի։ Հետո այստեղ մի ուրիշ բան կա. ինչու՞ էին իրենք նշանառությունը բռնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վրա և  ոչ թե Փաշինյանի։Իրենք հասկացել են, որ Նիկոլի վարկանիշը բարձր է ու եթե Նիկոլին վերցնեն նշանառության տակ, իրենց ավելի շատ կհայհոյեն։Հիմա իրենք աղանդավորների նման անկյունների քարերն են պոկում։ Ո՞նց են ուզում աղանդավորները եկեղեցին քանդել, իրենց նպատակն է հավատքը խորտակել, բայց ասւմ են՝ Աստվածաշունչը ճիշտ է, այս մի քարը սխալ է, այդ քարը հանենք ուրիշը դնենք՝ կշտկվի։Հիմա Դաշնակցությունն էլ այդ մարտավարությունն էր բռնել, ասում են՝ անկյուններից բռնենք քանդենք, որ Նիկոլը թուլանա ու փլուզվի։ Բայց Սերժի բառապաշարով ասած «խիարը թարս» բուսնեց ու իրենց սրած բիզն իրենց վնասեց, այդ վիճակի մեջ են ու ոչինչ չեն կարող ձեռնարկել։ -Նախկինում իրենց հայտնի էին իրենց ռադիկալ գործողություններով՝ շատերի բնորշմամբ նաև ահաբեկչական անցյալ ունի այդ ուժը։Հնարավո՞ր է նորից նման գործողությունների ականտես լինենք։ -Հայտնի են եղել, բայց բոլորին էլ լավ մշակել ու նոր դուրս են հանել։Հիմա  հներն այդ քայլերին երբեք չեն գնա՝ հասկանլով դրա հետևանքներն ու անիմաստ լինելը, իսկ երիտասարդներն առավել ևս չեն գնա։ Նրանք հասկացել են, որ այդ մոտեցումները նոր Հայաստանին համահունչ չեն, ժողվուրդը չի ընդունելու։ Իսկ մինչև ժողովուրդը քեզ չընդունի, չսիրի ու չգնահատի՝ դու չես կարող լինել լուրջ քաղաքական դերակատար։