Կազմվել է աշխարհի առավել զբոսաշրջային քաղաքների վարկանիշային ցանկը

Կազմվել է աշխարհի առավել զբոսաշրջային քաղաքների վարկանիշային ցանկը

Ամերիկյան Մայամի քաղաքը դարձել է աշխարհի ամենազբոսաշրջային քաղաքը՝ 1,6 հազար ուղևոր յուրաքանչյուր100 բնակչի հաշվով: Այս մասին գրում է Daily Mail- ը: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լաս Վեգասը, որտեղ քաղաքի 993 հյուրերին բաժին է ընկնում 100 տեղացի: Առաջատարների ցանկը եզրափակում է Դուբայը, որտեղ այդ հարաբերակցությունը վեցը մեկին է: Բրիտանական քաղաքների շարքում առաջատարն է Էդինբուրգը` 445 զբոսաշրջիկ յուրաքանչյուր 100 տեղացի բնակչի հաշվով: Լոնդոնը 14-րդ տեղում է, գրեթե երկուուկես անգամ ավելի այցելուներ կան, քան քաղաքային բնակիչները: Վարկանիշում ընդգրկված են նաև Դուբլինը`100-427 հարաբերակցությամբ, Հոնկոնգը` 100-398-ը, իսկ Սան Ֆրանցիսկոն` 100-392: