Ժիրինովսկին Ելցինին մեղադրել է Ռուսաստանի պատմության մեջ «ամենաահավոր հանցագործության» համար

Ժիրինովսկին Ելցինին մեղադրել է Ռուսաստանի պատմության մեջ «ամենաահավոր հանցագործության» համար

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիրի Ժիրինովսկին 1991թ. Բելովեժյան համաձայնագիրը համարել է «ամենաահավոր հանցագործությունը Ռուսաստանի պատմության մեջ»: Այս մասին նա հաղորդել է իր Telegram-ալիքում: Նրա կարծիքով՝ այդ պահին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի առաջնորդներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը չեն ունեցել անհրաժեշտ լիազորություններ՝ հայտարարելու համար ԽՍՀՄ փլուզման մասին: Քաղաքական գործիչը նշել է, որ դրա համար չեն եղել ո՛չ բարոյական, ո՛չ տնտեսական հիմնավորումներ: «Չէ՞ որ մարդկության պատմության մեջ թեև եղել են ոչ քիչ ռազմական և պետական հեղաշրջումներ, սակայն ոչ ոք չի փլուզել երկիրը»,- հավելել է Ժիրինովսկին: Նրա կարծիքով՝ 1991թ. դեկտեմբերին տեղի ունեցած դեպքերը «իշխանության զավթում էին», որի հետևանքներն էին՝ «բռնությունը, զոհերի և փլուզումների մեծ քանակը»: