Հերացի և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հերացի և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Դեկտեմբերի 8-ին, ժամը 02:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1984 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: