Հյուսիսային Կորեան հայտարարել է «շատ կարևոր» փորձարկման անցկացման մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է «շատ կարևոր» փորձարկման անցկացման մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ շաբաթ օրն անցկացրել է «շատ կարևոր» փորձարկում՝ չհստակեցնելով, սակայն, թե հատկապես ինչպիսի: Փորձագետները ենթադրում են, որ դա կարող է լինել ոչ թե հրթիռի արձակում, այլ հրթիռի շարժիչի ցամաքային փորձարկում: «2019 թվականի դեկտեմբերի 7-ի երկրորդ կեսին Սոհե օդակայանում անցկացվել է շատ կարևոր փորձարկում: Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության ակադեմիան Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ-ին զեկուցել է բարեհաջող արդյունքի մասին, որը շուտով զգալի ազդեցություն կունենա Հյուսիսային Կորեայի ռազմավարական դիրքի փոփոխության վրա»,- ասվում է Կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Փխենյանը հասկացրել է, որ այլևս հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ հետագա բանակցություններով: Բանակցությունների օրակարգում այլևս առկա չէ ապամիջուկայնացման հարցը՝ շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնը: