Մեքսիկայում իր կարիքները բակում բավարարել ցանկացող տղամարդը սպանել է անցորդներին

Մեքսիկայում իր կարիքները բակում բավարարել ցանկացող տղամարդը սպանել է անցորդներին

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տղամարդը նախագահական նստավայրից ոչ հեռու հրաձգություն է կատարել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ոստիկանության տվյալներով՝ շենքերից մեկի բնակիչները նկատողություն են արել տղամարդուն, որը ցանկացել է իր կարիքները բավարարել բակում: Դրանից հետո նա կրակ է բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուց պահանջել են հանձնվել, սակայն նա դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել է: Տեղի ունեցածի հետևանքով, բացի կրակողից, զոհվել են 3 մարդ, ևս երկուսը վիրավորվել են: