Դոնբասում զոհվել է ուկրաինացի 1 զինվորական, ևս երեքը վիրավորվել են

Դոնբասում զոհվել է ուկրաինացի 1 զինվորական, ևս երեքը վիրավորվել են

Անջատողականների ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին 10 անգամ խախտել են Դոնբասում կրակի դադարեցման ռեժիմը: Ուկրաինացի 1 զինվորական զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, և ևս մեկը ստացել է մարտական վնասվածք: Այս մասին հաղորդվում է Միացյալ ուժերի գործողությունների շտաբի մամուլի կենտրոնի առավոտյան ամփոփոագրում: Թշնամին հրաձգություններ է կատարել Մինսկի պայմանավորվածություններով արգելված՝ 82 մմ տրամագծով ականանետներով, ինչպես նաև տարբեր համակարգերի նռնականետներով, խոշոր տրամաչափի գնդացիրներով և այլ զենքերով: Հրաձգությունները արձանագրվել են Նովոսելովկա, Շիրոկինո, Պավլոպոլ, Մայորսկ, Նովոլուգանսկ, Լուգանսկ բնակավայրերում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: