Ֆրանսիական կոմունայի բնակիչներին արգելել են տանը մահանալ հանգստյան օրերին

Ֆրանսիական կոմունայի բնակիչներին արգելել են տանը մահանալ հանգստյան օրերին

ֆրանսիական Լուարեի Գրել կոմունայի քաղաքապետ Իզաբել Դյուժելեն հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է բնակիչներին տանը մահանալ հանգստյան օրերին և արձակուրդներին, հաղորդվում է կոմունայի կայքում: Հրամանագիրն ընդունվել է կոմունայում բժիշկների պակասի վրա ուշադրություն հրավիրելու համար: Դյուժելեն պարզաբանել է, որ խնդիրը կապված է մասնագետների ծայրահեղ պակասի հետ և անհապաղ լուծման կարիք ունի: