Լուկաշենկոն Պուտինից ինտեգրման հավասար պայմաններ է պահանջել

Լուկաշենկոն Պուտինից ինտեգրման հավասար պայմաններ է պահանջել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում հանդիպել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Միութենական պետություն հիմնելու վերաբերյալ պայմանագրի 20-ամյակի նախօրեին: Հանդիպմանը Լուկաշենկոն շեշտել է, որ հետագա ինտեգրման համար Բելառուսը կպահանջի հավասար պայմաններ, ներառյալ նավթի և գազի վաճառքը: Լուկաշենկոյի խոսքերով, Մինսկը չի խնդրում վառելիքը վաճառել ավելի ցածր գնով, բայց ակնկալում է, որ մրցակից ձեռնարկությունները դրանք գնեն նույն պայմաններով: Բելառուսի նախագահը շեշտել է, որ ավելի քան 20 տարի Ռուսաստանի հետ ինտեգրման շրջանակներում բավականին մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ շատ անելիքներ կան: Իր հերթին Պուտինը նշել է, որ կողմերը շատ բան են ձեռք բերել ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը կշարունակեն աշխատել, որպեսզի երկու երկրների ժողովուրդներն իրենց ավելի մոտ զգան տնտեսական և սոցիալական ոլորտներում: