Իրանում զինծառայողը գնդակահարել է երեք ոստիկանի. լրատվամիջոցներ

Իրանում զինծառայողը գնդակահարել է երեք ոստիկանի. լրատվամիջոցներ

Իրանի իրավապահ ուժերի երեք աշխատակիցներ զոհվել են զինծառայողների իրականացրած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղական IRIB հեռուստաընկերությունը: Ըստ IRIB-ի տվյալների, միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում՝ Բենդեր-Լենգե նավահանգստային քաղաքում: Հրաձգություն իրականացրած անձը ձերբակալվել է, դեպքի պատճառները պարզվում են, հաղորդում է IRIB-ն: