«Արտակարգ դեպք»: Բրիտանուհուն, որի սիրտը վեց ժամ չի բաբախել, կրկին կյանքի են կոչել

«Արտակարգ դեպք»: Բրիտանուհուն, որի սիրտը վեց ժամ չի բաբախել, կրկին կյանքի են կոչել

Բժիշկները կյանքի են կոչել բրիտանուհուն, որի սիրտը վեց ժամ չի բաբախել: Սա Իսպանիայում երբևէ գրանցված սրտի ամենաերկար կանգն է: Բրիտանիայի քաղաքացի Օդրի Շումանը, որը մշտապես բնակվում էր Բարսելոնայում, այժմ գրեթե ամբողջությամբ վերականգնվել է և հույս ունի, որ գարնանը կրկին արշավների կմասնակցի: Նոյեմբերին Օդրին և նրա ամուսինը քայլարշավի էին Պիրենեյաին լեռներում: Բարձրության վրա զույգը հայտնվել է ձնաբքի տակ, ինչի արդյունքում 34-ամյա Օդրին ուժեղ ցրտահարվել է: Նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գիտակցությունը կորցրել է: Նրա ամուսինը՝ Ռոանը դիմել է փրկարարների օգնությանը: Բայց մինչ նրանց ժամանելը՝ կնոջ վիճակը կտրուկ վատացել է, և Ռոանը կարծել է, թե նա մահացել է: Փրկարարները դեպքի վայր են հասել երկու ժամ անց: Կնոջը տեղափոխել են Բարսելոնայի հիվանդանոց: Բժիշկ Էդուարդ Արգուդոն նշել է, որ հիպոթերմիան կնոջ մարմինը և ուղեղը պաշտպանել է ոչնչացումից, քանի դեռ նա գտնվել է անգիտակից վիճակում: «Եթե նրա սիրտը երկար ժամանակ կանգ առներ մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում, նա կմահանար»,- հավելել է նա: Одри Шуман