Քանի դեռ մենք կանք, երկրաշարժը մեր մեջ է. պատգամավորը ներկայացրել է ընկերոջ հուշերից

Քանի դեռ մենք կանք, երկրաշարժը մեր մեջ է. պատգամավորը ներկայացրել է ընկերոջ հուշերից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հետևյալ պատմությունը. ««Դեկտեմբերի 8-ի առավոտյան` 28 տարի առաջ, հարակից գյուղերի բնակիչներն իրենց մեքենաներով հասել էին քաղաք. հաց և կաթ էին բաժանում շշմած ժողովրդին: Գիշերն անցել էր, մենք այն անցկացրել էինք քեռուս բակում` բաց երկնքի տակ: Ես այլևս մահվան վտանգ չէի զգում: Կեսօրին որոշվեց, որ կանայք և երեխաները պետք է տեղափոխվեն քաղաքից: Հայրս պետք է իր մեքենայով մեզ հասցներ մոտակա գյուղում բնակվող մեր բարեկամներից մեկի տուն և վերադառնար: Ճանապարհին, դեռևս քաղաքից դուրս չեկած, մենք ստիպված էինք մի պահ իջնել մեքենայից: Դրանից հետո` ամբողջ ճանապարհին, ոչ ոք ծպտուն չհանեց, թե ինչ էին տեսել մեքենայից իջնելիս: Մի քանի օր անց, մենք եղբայրներով (ավագն էլ էս էի` 13 տարեկան) անընդհատ, թաքուն հարցնում էինք միմյանց. դո՞ւ էլ տեսար … Այդ օրվանից այս քաղաքն ու դրա բնակիչները պետք է այլևս փոխվեին, թեև ոչ ոք այդ մասին չգիտեր: Անցել է գրեթե մի ամբողջ կյանք` տղաս այսօր ավելի մեծ է (15 տարեկան): Բայց քանի դեռ մենք կանք, երկրաշարժը մեր մեջ է… »։ Իմ ընկեր Մուշեղ Թումասյանն է այս տողերի հեղինակը։ Մուշ, Անահիտ, Արթուր, Աղաս, մնացած հարազատներ ջան, ձեր ցավը տանեմ։ Իմ վաղամեռիկ ընկերոջ՝ Տիգրանի ու էլի հարյուրավոր, հազարավոր հարազատ մարդկանց շիրմին թող լույս իջնի»: