Կիևը պայմանագրեր է կնքել ԱՄՆ ռազմական օգնության 85%-ի համար

Կիևը պայմանագրեր է կնքել ԱՄՆ ռազմական օգնության 85%-ի համար

Ուկրաինան չի զգացել պաշտպանության ոլորտի համար ԱՄՆ-ի օգնության սառեցումը. հատկացված գումարի մեծ մասի համար արդեն պայմանագրեր են կնքվել: Ընթացիկ ֆինանսական տարվա համար Ուկրաինան 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել ԱՄՆ-ից, և այդ օգնության ավելի քան 85%-ի համար արդեն համապատասխան պայմանագրեր են կնքվել: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Ալինա Ֆրոլովան, հաղորդում է «Գրոմադսկեն»: Ֆրոլովան պարզաբանել է, որ ինչ-որ օգնության, օրինակ, սարքավորումների մատակարարման համար պայմանագրի կնքումը նշանակում է, որ Ուկրաինան անպայման կստանա այն: Ֆրոլովան նաև նշել է, որ Միացյալ Նահանգների ռազմական օգնության հետ կապված Ուկրաինայում փողի սառեցում չեն զգացել: