Պետությունն ամեն ինչ անում է, որ աղետի գոտու բնակիչների հույսն ու հավատը կրկին արթնանա. Գարիկ Սարգսյան

Պետությունն ամեն ինչ անում է, որ աղետի գոտու բնակիչների հույսն ու հավատը կրկին արթնանա. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «31 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ տեղի ունեցավ։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Այսօր պետությունն ամեն ինչ անում է, որ աղետի գոտու բնակիչների հույսն ու հավատը կրկին արթնանա իրենց սեփական ապագայի հանդեպ։ 31 տարի անց աղետի գոտում ապրող ևս 227 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա, պետբյուջեից բնակարանների ձեռքբերման համար տրամադրվել է 3 մլրդ դրամ: Թող այլևս երբեք նման ողբերգություն հայ ժողովուրդը չապրի։ Աստված բոլորիս պահապան»: