Ուկրաինայում ձերբակալել են վրացի օրենքով գողի, որին արդեն վտարել էին երկրից

Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է Գեգա Օզուրգետսկի մականունով վրացի օրենքով գողին: Ուկրաինայի Ազգային ոստիկանության ռազմավարական հետախուզության վարչության հաղորդմամբ, 2018 թվականի փետրվարին նրան վտարել էին Ուկրաինայից՝ 3 տարի մուտքի արգելքով: Վրաստանի 44-ամյա քաղաքացին փորձել է հանցավոր խմբավորումներ կազմել երիտասարդներից և նրանց օգնությամբ ապակայունացնել իրավիճակը Կիևում: Քննարկվում է նրան երկրից հարկադրաբար արտաքսելու հարցը: