Երբ մեզ ներշնչում են, թե մենք բոլորս վարչապետ ենք՝ նշանակում է ոչինչ չունենք

Հայաստանի արդիականացման հարցում կա մի հարց՝ հասարակությունը պետք է վերափոխվի ու դառնա արդիական էլիտա՞, թե՞ արդիական էլիտան պետք է վերափոխի հասարակությանը։ Եթե վերջինը, ապա որտե՞ղ է էլիտան․ «Առաջին լրատվական»-ի հարցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես կոչնչացնեի էլիտան։ Կոչնչացնեի ոչ ֆիզիկական իմաստով։ Իմ խորին համոզմամբ՝ ամբողջ հասարակությունը պետք է էլիտար կրթություն ստանա՝ լավագույն առնչություն ունենա ինֆորմացիային, մշակույթին։ Դա մասամբ ռեալիզացված էր Խորհրդային միության ժամանակ՝ երբ գյուղացի մարդը կարող էր դառնալ, ասենք, տիեզերանավերի նախագծող։ Ես այդ մոդելի կողմնակիցն եմ, և մեր գործունեությունն էլ է դրան ուղղված։ Այսինքն՝ նույն «Արմատ» լաբորատորիաները, որ հիմա մենք դնում ենք, ավելի մեծ գերապատվություն ենք տալիս սահմանամերձ գոտուն, գյուղերին։ Օրինակ՝ մինչև տարվա վերջ մենք կավարտենք աշխատանքները Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում։ Շիրակում վերջին երկու շաբաթվա մեջ 90 լաբորատորիա ենք տեղադրել, երբ Երևանում ունենք ընդամենը 20-ը։ Դրա համար մեր գործողությունն էլ մեր վարքագիծն է, որ մենք կողմնակից ենք լավագույն կրթություն բոլորի համար, այլ ոչ թե էլիտայի, որովհետև, եթե դու առանձնացնում ես էլիտային, ապա նա շատ արագ դեգրադացվում է։ Երբ դու նրան ասում ես՝ դու էլիտա ես, այդ դեպքում նա ցանկությունները կորցնում է, ու վերջ»։ Իսկ եթե չկոչենք էլիտա, դրանից իմաստը փոխվո՞ւմ է․ «Առաջին լրատվական»-ի հարցին Կարեն Վարդանյանը պատասխանեց․ «Չէ։ Էլիտա է կոչվում այն իմաստով, որ երկրում որոշում կայացնող է դառնալու, որովհետև երկրում որոշում կայացնողներն իրենց երեխաներին տանում են այդպիսի դպրոց, ու այդ ամենը սկսում է դեգրադացվել, որովհետև նրանք ձգտում չեն ունենալու։ Խորհրդային միության ժամանակ ևս, երբ որ բարձրագույն կրթությամբ քարտուղարների երեխաները դեգրադացվում էին։ Ճիշտ է, նրանք էլիտա էին կոչվում, էլիտար դպրոց էին հաճախում, բայց կյանքը ցույց տվեց, որ հասարակական պրոցեսներում լիդերությունը լրիվ ուրիշ մարդկանց ձեռքում է, որոնք էլիտար դպրոց չեն գնացել»։     Մանրամասները՝ տեսանյութում։