Այս իշխանությունը դժբախտ է, այսօր նրանք չունեն իրական ընդդիմություն

Իրական ընդդիմությունն է այն փոխզսպան հիմնական մեխանիզմը, որը թույլ չի տալիս ցանկացած իշխանության շեղվել ճիշտ ճանապարհից և տրվել քաղաքական տարբեր գայթակղությունների: Երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի հետհեղափոխական գլխավոր խնդիրներից մեկի՝ ընդդիմության հարցի սրությանն ու հրատապության մասին: Որքանո՞վ է հրատապ այսօր իրական ընդդիմության ձևավորումը Հայաստանում: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: Վարդան Հարությունյանի խոսքով՝ 2008-ը իր բոլոր իրադարաձություններով քաղհասարակության ձևավորման ամուր հիմք դրեց: