Երբ կունենանք կուսակցությունների մասին նոր օրենք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հանազասպ Դանիելյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է, թե ինչու է ուշանում կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը: Պատգամավորը նշել է, որ հայեցակարգը հիմա ներկայացնում են քաղաքացիներին, մարզերում հանդիպումներ են ունենում, ներկայացնում այն: Նրա խոսքով՝ շատ կարևոր է քաղաքացիներին խնդիրները նկարագրել: