Արցախի շփման գոտում կրակոցների քանակը նվազել է

Արցախի շփման գոտում կրակոցների քանակը նվազել է

Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: Նախորդ շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր 220 անգամ՝ արձակելով 3500 կրակոց։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2966173953414955&id=373037329395310