Ունենք այն, ինչ ունենք. Սպիտակի քաղաքապետը խոստանում է՝ «արդյունքները շուտով»

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղետի գոտում սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, ռուբլիով փոխհատուցվել են: Նա տեղեկացրեց՝ այս պահին ավարտվել է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպք է մնացել, որոնք դիտարկվում են դատական կարգով: «Սեփական տուն կորցրածների վերաբերյալ քննարկումները գնում են, թե վերջիններս որպես անօթևաններ ի՞նչ կարգավիճակ ստանան, ի՞նչ լուծումներ ստանա բնակապահովման խնդիրը, այնպես որ արվում է այդ աշխատանքը: Արդյունքները մոտ ապագայում կլինեն: Մի քանի նիստ, քննարկում եղել է, պետք է առաջարկներից ամենաօպտիմալ, հարմար տարբերակն ընտրվի»,- ասաց նա: