Նավթի գներն աճել են

Նավթի գներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաների դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են․ Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 28015.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 3145.91 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 8656.53 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար: S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ: NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: