Քաթարն ու Սաուդյան Արաբիան վերականագնում են հարաբերությունները

Քաթարն ու Սաուդյան Արաբիան վերականագնում են հարաբերությունները

Քաթարը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ, որոնք ընդհատվել էին 2,5 տարի առաջ: Այս մասին Al Jazeera-ի հետ զրույցում ասել է Քաթարի Արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդերահման ալ-Թանին: Ընդ որում, նրա խոսքով, բանակցություններ չեն ընթանում Սաուդյան Արաբիայի և նրա 3 դաշնակիցների՝ Դոհային ներկայացրած 13 պահանջների շուրջ, այդ թվում ՝ Al Jazeera-հեռուստաալիքի փակման: Հիշեցնենք, որ 2017-ի հունիսին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունների խզման մասին՝ մեղադրելով Դոհային ահաբեկչության սատարման մեջ: Դոհան հերքեց մեղադրանքները՝ կապելով դրանք իր տնտեսական հաջողությունների նկատմամբ նախանձի հետ: