Թրամփը պնդում է, որ չունի անձնական բջջային հեռախոս

Թրամփը պնդում է, որ չունի անձնական բջջային հեռախոս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-երի տարածած տեղեկությունները, թե ինքը բջջային հեռախոս է օգտագործում: Օրերս CNN-ը՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաներին և հետախուզական ծառայության աշխատակցներին, հայտնել էր, որ Թրամփը շարունակում է օգտագործել իր անձնական բջջային հեռախոսը, որը ունեցել է մինչ պաշտոնը ստանձնելը: «Դա բացարձակ սուտ է: Ես մի քանի տարի է անձնական բջջային հեռախոս չունեմ: Օգտագործում եմ միայն կառավարության կողմից հաստատված և թողարկված հեռախոսներ», - գրել է Թրամփը Twitter- ում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը համեմատել էր iPhone-ի հին և նոր կոճակները՝ անուղղակիորեն հաստատելով, որ iPhone է օգտագործում: