ՎՏԲ-ն արձագանքել է Նավալնիի սկանդալային տեսանյութերին

Ալեքսեյ Նավալնիի նշած ինքնաթիռները առնչություն չունեն ՎՏԲ խմբի և դրա հետ կապված մարդկանց հետ: Այս մասին հայտնել է «ՎՏԲ Լիզինգ»-ը: Կազմակերպությունում պարզաբանել են, որ բիզնես-ջեթերը վաճառվել են կողմնակի ընկերությունների շուկայական գներով և անկախ գնահատողների եզրակացությունների հիման վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հրապարակել էր երկու տեսանյութ, որում ասվում էր, որ Ռուսաստանի վարչապետի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան և «Россия 1» հեռուստաալիքի հաղորդավարուհի Նաիլյա Ասկեր-զադեն (ըստ Նավալանիի՝ նա սիրավեպ ունի ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ) օգտվում են ՎՏԲ բանկի օֆշորին պատկանող ինքնաթիռներից: https://www.youtube.com/watch?v=bkdzT5cOiSQ