Պուտինը Էրդողանին հրավիրել է Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին

Պուտինը Էրդողանին հրավիրել է Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել են 2020-ի մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն: Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է հրավերի փոխանցումը, սակայն թուրքական կողմը դեռևս չի արձագանքել: Պարբերականը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի որևէ առաջնորդ չի կանգնել Կարմիր հրապարակի բեմին շքերթի ժամանակ: Թուրքիան չի նշում Հաղթանակի օրը, քանի որ պաշտոնապես չի մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Սակայն, ըստ պարբերականի, հրավերի ընդունումը շրջադարձային կլինի ռուս-թուրքական հարաբերությունների համար: