Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական 
խաչքարի պղծումը Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: