Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել երթի դեպի Ղրիմ

Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել երթի դեպի Ղրիմ

Ռուսաստանում արգելված «Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիս» կազմակերպությունը մտադիր է երթ կազմակերպել Ղրիմ: Այս մասին հայտնել է կազմակերպության առաջնորդ Ռեֆատ Չուբարովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Ակտիվիստները հանդես են եկել «Խաղաղություն բռնության և օկուպացիայի դեմ: Արժանապատվության երթ» միջազգային ակցիա կազմակերպելու նախաձեռնությամբ:, ասել է Չուբարովը Կիևում կայացած մամուլի ասուլիսում: Ակցիայի ֆորմատը կլինի քայլարշավը՝ մայրցամաքային Ուկրաինայից դեպի Ղրիմի թերակղզի: «Այսօր անօրինական արգելքներ կան Ուկրաինայի և Ղրիմի միջև: Եվ մենք կգնանք մեր տուն»,- հայտարարել է Չուբարովը: Երթի ամսաթիվը որոշվելու է ավելի ուշ: