Անհեթեթ է այս հայտարարությունը. «Իմ քայլի» պատգամավորը արձագանքում է Աշոտյանին

«Ավելորդ եմ անգամ համարում մեկնաբանել պարոն Աշոտյանի հայտարարությունները և այդ թիմի շրջանակների կողմից եկող քննադատությունները, որովհետև դրանք ոչ թե փաստերի վրա հիմնված քննադատություններ են, կամ առողջ քննադատություններ են, այլ միտում էր քողարկելու այն գործընթացները, որոնք իրենք ձեռնարկել են նախկինում: Ես սկզբունքորեն դեմ եմ ղարաբաղյան հարցը վերածել ներքաղաքական շահարկումների առարկա, որովհետև դա յուրաքանչյուրիս ազգային անվտանգության հարցն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, թե Փաշինյան-Մնացականյան զույգի մեկուկեսամյա դեգերումները Արցախի խնդրի կարգավորման հարցում հանգեցրին նրան, որ վերահաս ճգնաժամից և պատասխանատվությունից խուսափելու համար վերջիններս օգտվեցին Սարգսյան-Նալբանդյան զույգի թողած ժառանգությունից: