Քոչարյանը որոշեց, կատարածուները իրականացրեցին. «Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանը

«Ա1+»–հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել առաջիկայում հայտարարվելիք հեռուստակապուղու մրցույթին։ Լրատվամիջոցը մտադիր է հասնել նաև նրան, որ նախկինում պարտված 7 մրցույթներն ու դրանց վերաբերյալ դատարանների որոշումները դատական կարգով անօրինական ճանաչվեն։
 «Ա1+» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության։ Այսօր  մամուլի ասուլիսում հայտնեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։ «Սա դավաճանություն չէ, սա թշնամություն չէ։ Իրավահաջորդ կառավարությունը, որը ղեկավարում է պետությունը, պարտավոր է վերականգնել արդարությունը, ինչպես որ խոստացել է»,– ասաց Մովսեսյանը։