Առաջարկում ենք փոխհատուցել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին. Թանդիլյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Առաջարկում ենք հատուցում նախատեսել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին»,- հայտարարեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծն ընդունելու դեպքում հիմնադրամի ֆինանսական կայունությանը ոչինչ չի սպառնում:   Մանրամասները՝ տեսանյութում: