Երիտասարդների նկատմամբ քայլերը վստահաբար իրավական ընթացք են ստանալու. Կարապետյանը՝ Պողոսյանին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ Զինված ուժերի Կարգապահական կանոնագիրք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մասին հարցը: «Մենք որոշակի տեղեկություն ունենք, որ երեկ Հ1-ի եթերում իրենց դիրքորոշումն արտահայտած երիտասարդների նկատմամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել: Հիմա մենք ԱԱԾ-ի և ոստիկանության հետ փորձում ենք պարզել՝ ինչ է եղել, և վստահաբար իրավական ընթացք է ստանալու»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցի՝ ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ ամեն դեպքում լուրը դեռ պաշտոնապես հաստատված չէ:     Մանրամասները՝ տեսանյութում: