Ծիծաղելի ա, Սերժ Սարգսյանը էս փոքր գործով ոչ մի կապ չունի. Բարսեղ Բեգլարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, նա հափշտակություն չի արել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։