Հանգիստ վեր ընկեք տեղներդ. պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. Տիգրան Կարապետյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ Զինված ուժերի Կարգապահական կանոնագիրք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մասին հարցը: Պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, հայտարարեց. «Ես ուզում եմ պարոն Բաբաջանյանին վստահեցնել, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին: Բոլոր այն ուժերը, խմբակները, անհատները, որոնք մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել Սահմանադրությունից և օրենքներից չբխող քայլեր… եթե կոռուպցիայի դեպքում միայն թաթիկներ կկտրվեն, այս դեպքում համակցված է լինելու՝ ծեփվելու են պատերին, փռվելու են և նմանատիպ այլ գործողություններ են կատարվելու: Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ ձեռնարկել որևէ քայլ, որը չի բխում ՀՀ Սահմանադրությունից»: Նրա խոսքով՝ նախապատրաստվող պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. «Ես սա ասում եմ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընկեք տեղներդ»:     Մանրամասները՝ տեսանյութում: