Էն ժամանակ «տապոռային» լուծում է եղել՝ զոհ դառնա՞նք դրան. ԿԲ փոխնախագահ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պետք է զգույշ լինել, որովհետև առողջացման խնդիր է պետք դնել: Էն ժամանակ, երբ բանկերը չէին կարողանում վարկերը հավաքել, «տապոռային» լուծում է եղել, հիմա ընկնենք դրա հետևից՝ զոհ դառնա՞նք դրան: Հիմա ստեղծվել է շատ ավելի լավ ինստիտուտ և վարկերը հավաքագրում է»,- հայտարարեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ինչ վերաբերում է տոկոսների բարձրացմանը, ԿԲ փոխնախագահն ասաց. «Այս դեպքում ևս կբարձրանա, որովհետև խոշոր վարկատուներին մղելու եք սնանկացման»:   Մանրամասները՝ տեսանյութում: