Ի՞նչն է խանգարում, որ դուք կատարեք օրենքի պահանջը և հրապարակեք ցուցակը. Արտակ Մանուկյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Ի՞նչն է խանգարում, որ դուք այս եռամսյակային հաշվետվությունը հրապարակեք՝ այդպիսով կատարելով օրենքի պահանջը, հետո սկսենք քննարկել՝ ապագային միտված մենք ընդունո՞ւմ ենք, որ կարող են խնդիրներ լինել, թե՞ ոչ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ ինքն էլ է երկընտրանքի առջև կանգնած:   Մանրամասները՝ տեսանյութում: