Ցուցակը հրապարակելը անպարտաճանաչ պարտապաններին սթափեցնելու գործիք է. Մանե Թանդիլյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, իր խոսքը ուղղելով ԿԲ փոխնախագահին, ասաց. «Ես հորդորում և պահանջում եմ կատարել օրենքի պահանջը և սեպտեմբերի 30-ի դրությամբ հրապարակել անպարտաճանաչ պարտապանների ցանկը»: Պատգամավորը հարց բարձրացրեց՝ ի՞նչ պատիժ կկրի ԿԲ-ն օրենքի դրույթը չիրականացնելու համար: Թանդիլյանի խոսքով՝ պարտապանների ցուցակը հրապարակելը պարտապաններին սթափեցնելու գործիք է:   Մանրամասները՝ տեսանյութում: