Հայկ Սարգսյանի առաջարկը սկզբունքորեն ՊՆ-ի համար ընդունելի չէ․ փոխնախարար

ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ամեն օր ուսումնասիրում է միջազգային փորձը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել և բանակում ծառայել մեկ ամիս: